Արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների շուրջ տրամադրված խորհրդատվության ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը շարունակում է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն:  Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը՝ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել առցանց տարբերակով, ինչպես նաև հեռախոսակապի միջոցով։

Իրավաբանական աջակցություն է ցուցաբերվել, ի թիվս այլնի, այն անձանց, ովքեր ունեցել են աշխատանքային իրավահարաբերություններից ծագող խնդիրներ՝ կարևորելով արտակարգ դրությամբ պայմանավորված՝ աշխատողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Իրավաբանական աջակցության շրջանակներում իրականացվել է փաստաթղթերի ուսումնասիրություն, տրամադրվել է բանավոր և գրավոր խորհրդատվություն, որոշ դեպքերում կազմվել են հայցադիմումներ։

Արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների շուրջ տրամադրված խորհրդատվության ամփոփում