Ցմահ դատապարտյալ Խոսրով Ավագյանը կալանքից ազատ է արձակվել
2020թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, (նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի) որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ ներկայում՝ ամբաստանյալ Խոսրով Ավագյանին՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։
Խոսրով Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2009 թվականի դեկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել Խոսրով Ավագյանի իրավունքների խախտման վերաբերյալ: ՄԻԵԴ-ում դիմումատու Խոսրով Ավագյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները:
Ներկայացված գանգատի համաձայն՝ ՀՀ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ Խ. Ավագյանը զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական եզրակացությունները վիճարկելու հնարավորությունից, ինչը իր մեղավորության հաստատման համար ունեցել է վճռորոշ նշանակություն: Նման հնարավորությունից զրկելն ու ցմահ ազատազրկման դատապարտման որոշում կայացնելը հանգեցրել է իր՝ Կոնվենցիայի 6.1 և 6.3 հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման:
2018 թվականի նոյեմբերի 22-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով:
Դատարանը, ուսումնասիրելով նշված փաստերն ու բարձրացված հարցերը, գտել է, որ փորձագետներին լսելու՝ դիմումատուի պահանջը անհիմն չի եղել: Ավելին, դատարանը գտել է, որ փորձագետների կարծիքները գործի համար ունեցել են էական նշանակություն, քանզի դրանց հիման վրա ներպետական դատարանները պետք է որոշեին, արդյոք տուժողների մահը վրա է հասել դիտավորյալ սպանությունից, թե ոչ: Դատարանն ընդունել է, որ դիմումատուի՝ փորձագետներին դատարանում լսելու միջնորդությունը հատկապես կարևոր էր ցմահ ազատազրկման պարագայում: Դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանների կողմից փորձագետներին հարցաքննելու և լսելու հնարավորությունից զրկելը հանգեցրել է գործով կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների խախտմանը՝ Կոնվենցիայի 6.1 և 6.3 հոդվածների ներքո:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 19-ին Խոսրով Ավագյանը ԻՊԱՍ իրավաբանների աջակցությամբ դիմում է ներկայացրել վճռաբեկ դատարան և խնդրել բեկանել իր վերաբերյալ 2008 թվականին կայացված դատավճիռը, Վերաքննիչ քրեական, Վճռաբեկ դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության։
2019 թվականի նոյեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բավարելու Խոսրով Ավագյանի վճռաբեկ բողոքը, արդյունքում Խոսրով Ավագյանի վերաբերյալ դատավճիռը և մյուս դատական ակտերը բեկանվել են, և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (հանրային պաշտպան՝ Լյուդվիգ Ավետիսյան)։
Խոսրով Ավագյանի մոտ առկա են առողջական լուրջ խնդիրներ, ինչը հաստատվել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կայացված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ։ Ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել դատաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով, ինչը կտևի տևական ժամանակ։
Հիմք ընդունելով այդ հանգամանքը, ինչպես նաև Խ. Ավագյանի առողջական վիճակը՝ ելնելով մարդասիրության սկբունքից, դատարանը որոշել է կալանքից ազատ արձակել ցմահ դատապարտյալին:

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և