Նռնակը պայթեց դեմքիս մոտ. Սարի թաղի հանցագործները 4 տարի անց անպատիժ են.

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր առաջացրեց նախորդ իշխանության օրոք իրավունքների զանգվածային խախտումների զոհ դարձած քաղաքացիների մոտ։ Ու չնայած քաղաքական իշխանությունը խոստանում է օրենքի ու իրավունքի գերակայության երկիր կառուցել, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք արդարության վերականգնման հույսով մինչ օրս անօգուտ թակում են պետական կառույցների դռները։ Չորս տարի առաջ Սարի թաղում ոստիկանական գործողություններից ծանր վնասվածքներ ստացած Խաչատուր Պետրոսյանը […]

Արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների շուրջ տրամադրված խորհրդատվության ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը շարունակում է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն:  Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը՝ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել առցանց տարբերակով, ինչպես նաև հեռախոսակապի միջոցով։ Իրավաբանական աջակցություն է ցուցաբերվել, ի թիվս այլնի, այն անձանց, ովքեր ունեցել են աշխատանքային իրավահարաբերություններից […]

Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով  կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության […]