ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով

2020թ. մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանությանն առնչվող գործով վճիռը: Դիմումատու Անահիտ Մկրտչյանի որդին՝ 22-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Արայիկ Ավետիսյանը, սպանվել էր 2001թ. հոկտեմբերի 30-ին գումարտակի հրամանատարի աշխատասենյակում գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: Ըստ պաշտոնական վարկածի՝ Արայիկ Ավետիսյանի հետ մահվան պահին գտնվել են նրա չորս ծառայակիցները և մահացու հրազենային […]