ԻՊԱՍ 2019 թվականի գործունեության ամփոփում

Սույն ամփոփմամբ ներկայացվում է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների փաստագրման և պաշտպանության լայնածավալ գործողությունների, իրականացված մշտադիտարկումների, հասարակական խորհուրդների, դիտորդական խմբերի կազմում ներգրավվածության, տեղական և միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ կազմակերպված քննարկումներին մասնակցության, ներկայացված այլընտրանքային կարծիքների վերաբերյալ ամփոփ տեղեկակտվություն: ԻՊԱՍ 2019թ. իրավապաշտպան գործունեության ամփոփում

«Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ»

Ծրագրի անվանում՝ «Դատական իշխանության անկախության ապահովումը  դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ» Ծրագրի նկարագրություն՝ Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մոնիթորինգ, Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ, Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է  ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը և բարձրացնել դատական իշխանության ու վերջինիս առնչվող բարեփոխումների արդյունավետությունը: Ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակն է […]

Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ

Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը: 2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր […]

Քաղաքացիական հասարակության զեկույցները՝ Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից կազմվել են զեկույցներ՝ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: ՀՊԴ Հայաստան. Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ. Մաս 1-ին ՀՊԴ Հայաստան. Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու […]