Ստեփան Գրիգորյանի պաշտպան. «Հույս ունենք, որ դատարանը կկիրառի խոսքի ազատության պաշտպանության սկզբունքը»

Այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրում շարունակվում էր «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատական նիստը: Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Ըստ Յուրի Խաչատուրովի, 2018-ի հուլիսի 30–ին «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, Ստեփան Գրիգորյանը վիրավորել է իր […]

Հայտարարություն ԲԴԽ անդամության թեկնածուի առաջադրման խնդիրների մասին

2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ ՀՀ Սահմանադրության և ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի […]

Հայտարարություն.Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ

05 հունիս, 2019թ. Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցություն ենք հայտնում 1997 թ.-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի գործունեությանը: Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը: Վերջին օրերին, սակայն քաղաքացիների մի խմբի կողմից […]

Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրինական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: 2019 թվականի օգոստոսի 19-ի առավոտյան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Վերջիններս […]

Փորձում են անցումային արդարադատությունը խեղաթյուրելով՝ իշխանության նկատմամբ անվստահություն ձևավորել

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ – Տիկի՛ն Հարությունյան, վարչապետը երկուշաբթի դատական համակարգում բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություն կատարելու ժամանակը։ Ձեր կարծիքով՝ այդքան տագնապահարո՞ւյց է իրավիճակն այս համակարգում: – Կարծում եմ՝ դատական համակարգի և այդ համակարգում խնդիրների, տագնապահարույց վիճակի մասին վկայում են ո՛չ […]

«Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով»

2019թ. հունիսի 12-14-ը Թբիլիսիում ընթանում է «Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով» խորագրով եռօրյա սիմպոզիումը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շուրջ 40 փորձագետներ: Միջոցառմանը ներկա է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով մասնակցում է թափանցիկ և հաշվետու կառավարման խթանումը» 2-րդ  խմբի աշխատանքներին: […]

Դատախազությունը տրամադրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը

Ի պատասխան կազմակերպության փաստաբանի կողմից ուղարկված գրության` 2019 թ. մայիսի 16-ին  ստացված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տրամադրել է  թիվ 62217915 քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը: Դատախազությունը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ Կազմակերպության փաստաբանի կողմից բերված բողոքը անհրաժեշտ քննչական գործողություններ ու քրեադատավարական ոորոշումներ կայացնելու նպատակով […]