Դասընթաց Արցախից բռնի տեղահանված իրավաբանների/փաստաբանների համար
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթացների շարք,
Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը
2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, այն է՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա քարեր նետելու մեջ: 2016թ. հուլիսի 30-ին Վահագն Ղումաշյանը ձերբակալվել էր և 2016թ. օգոստոսի 3-ին կալանավորվել՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա՝ համաձայն որոնց՝ իրենք ճանաչել են ոստիկանության աշխատակիցների վրա քարեր նետող Վահագն Ղումաշյանին: Ավելին, դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կրկնում էր այլ անձի վերաբերյալ կայացված որոշումը: Հատկանշական է, որ Վահագն Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որևէ կերպ չի փոփոխել որոշման էությունն և բովանդակությունը:
Վահագն Ղումաշյանն անազատության մեջ գտնվել է մինչև 2016թ. սեպտեմբերի 14-ը՝ 47 օր:
Վահագն Ղումաշյանի իրավունքների պաշտպանությունը ստանձնել էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը և իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արաքս Մելքոնյանը:
Տեղեկացնենք, որ կազմակերպությունը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ, որը գրանցվել է 2017թ. հուլիսի 12-ին:
Ըստ պաշտպանների՝ Վահագն Ղումաշյանի դեմ ներկայացված մեղադրանքն եղել է անհիմն և գործում որևէ ապացույց առկա չի եղել, որով հնարավոր կլիներ հիմնավորել Վահագնի կողմից դեպքի վայրում գտնվելը և որևէ հանցագործության կատարման փաստը: Վահագն Ղումաշյանը նախաքննության ընթացքում պնդել է, որ 2016թ. հուլիսի 29-ին չի եղել Սարի Թաղում, ինչը հիմնավորվել է նաև գործով ներգրավված վկաների ցուցմունքներով, որոնք հիմնավորել են նրա այլուրեքությունը:
Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմնից պահանջվեց շուրջ երկու տարի նման տվյալ հանգամանքը հավաստելու համար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթացների շարք,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ