Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՄԱԿ-ի առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի այցը Հայաստան

2017 թ.-ի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը աշխատանքային այցով Հայաստանում է եղել ՄԱԿ-ի առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը:

Այցելության նպատակն է եղել պարզելու, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ աշխատանքներ է տարել՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ չհաղթահարված մարտահրավերներ են մնում:

Այցի ավարտին Դայնիուս Պուրասը ներկայացրել է նախնական դիտարկումներ ՀՀ առողջապահական համակարգի վերաբերյալ հայտարարության տեսքով:  Մասնավորապես՝ նա անդրադարձել է կադրային ոլորտի հետ կապված լուրջ մարտահրավերներին բուժաշխատողների ցածր մոտիվացիային, աշխատավարձերի ցածր լինելուն, թույլ մասնագիտական ասոցացիաներին, առողջապահության ոլորտին հատկացվող պետական ծախսերի ցածր մակարդակին, քաղաքացիների կողմից սեփական գրպանից վճարումների ծավալի բարձր լինելուն, խնամքի մատչելիության և հասանելիության ոլորտում առկա խնդիրներին:

Իր դիտարկումների մեջ Դայնիուս Պուրասը անդրադարձ է կատարել հոգեկան առողջության և հոգեհասարակական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց: Դայնիուս Պուրասը նկատել է որ Հայաստանը լավ հնարավորություններ ունի՝ զարգացնելու հոգեկան առողջության այնպիսի համակարգ, որը հիմնված է մարդու իրավունքների և հանրային առողջապահության ժամանակակից սկզբունքների և չափորոշիչների վրա։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ներդնել հոգեկան առողջության ժամանակակից մոտեցման տարրեր և նպաստել հոգեկան առողջության ամրապնդմանը դպրոցներում և կրթական միջավայրում:

Հատուկ զեկուցողը ներկայացրել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, գովելի համարելով, որ Հայաստանը դարձել է աշխարհի այն չորս երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը մորից երեխային։

Նա դիտարկումներ է ներկայացրել  տուբերկուլոզով ապրող անձանց բժշկական հետազոտությունների և բուժման տրամադրման հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև թմրադեղերի վերաբերյալ քաղաքականության, վերհսկվող դեղերի հասանելիության վերաբերյալ:

Դայնիուս Պուրասը արձանագրել է, որ առողջապահության համակարգի բարելավման նպատակով դեռևս պետք է իրականացվեն օրենսդրական և գործնական բարեփոխումներ՝ ապահովելու համար միջազգային իրավունքի ներքո մարդու իրավունքների խթանումը և առողջության պաշտպանության ուղղությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը։

Հիշեցնենք, որ այցի ընթացքում Դայնիուս Պուրասը հանդիպումներ է ունեցել ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների, մարդու իրավունքների պաշտպանի, դատական համակարգի ներկայացուցիչների, առողջապահության ոլորտի պաշտոնյաների և աշխատակիցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Դայնիուս Պուրասիհետ հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը, ով հատուկ զեկուցողին ներկայացրել է կազմակերպության գործունեության շրջանակներում բացահայտված առողջության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ, հատկապես հոգեկան առողջության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:

Դայնիուս Պուրասն այցելել է առողջապահական մի շարք հաստատություններ, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոն, Նարկոլոգիական կենտրոն, Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, քրեակատարողական հիմնարկներ, մի շարք դպրոցներ, այդ թվում և ներառական ուսումնական հաստատություններ:

Այցի շրջանակներում ՀՀ-ում առողջության իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ պատրաստված համապարփակ զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին 2018 թ. հունիսին։

Նյութը պատրրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության կայքէջում ներկայացված տեղեկատվության հիման վրա:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից ներկայացված մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝  http://un.am/hy/news/640

 

post

The visit of the un United Nations special rapporteur on the right to health to Armenia

INTERESTING POSTS

Հայտարարություն

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Հայտարարություն

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Հայտարարություն

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ

Հայտարարություն

Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն