Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մահվան սպառնալիք, իրավապաշտպանի նկատմամբ

Human Rights Watch միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրավապաշտպան Արթուր Սաքունցի կյանքի դեմ ուղղված սպառնալիքներին. «Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն սպառնալիքները, որոնց մասին ասվել է իրավապաշտպանի Facebook-ի էջում, և ապահովեն նրա անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ոչ մեկը չի կարող մահվան սպառնալիքներ ստանալ կառավարությանը քննադատելու համար»,- ասել է Human Rights Watch-ի՝ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տնօրեն Ջեյն Բուխանանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, որ Facebook-ում իրեն սպառնացել են սպանել՝ կառավարության հասցեին հնչեցրած հերթական քննադատական հայտարարությունից հետո:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Armenia: Death Threats Against Rights Defender

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել