ՀՀ ընտրական օրենսգրքի բացերը, ԻՊԱՍ-ի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԻՊԱՍ-ի կողմից իրականացվեց ընտրական գործընթանցերում ներգրավված անձնանց իրավական աջակցության ծրագիր: Ծրագրում ներգրավված իրավաբան-փորձագետները ծրագրի իրավական համակարգմանը զուգահեռ իրականացրել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բացերի ու թերությունների վերլուծություն՝ ձևակերպելով օրենսդրական և ոլորտի բարեփոխման համար ընդհանրական բնույթի առաջարկներ: Մշակելով առաջարկները կազմակերպությունը հեռահար նպատակ է հետապնդում կատարելագործել ՀՀ օրենսդրությունը, նպաստել ՀՀ-ում ընտրական գործընթացների […]

Կոնսոլիդացված առաջարկություններ ՀՀ վարչական արդարադատության վերաբերյալ

ԻՊԱՍ-ը ՀՀ վարչական դատարանում 2010-2011 թ.-ին իրականացրած իր մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է ոչ միայն իրավակիրառ պրակտիկան, այլև խորքային վերլուծության է ենթարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ դուրս բերելով օրենքի բացերը և ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների իր առաջարկները: Օրենսդրության վերլուծությունը և ձևակերպված առաջարկները զետեղված են կազմակերպության ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցի «Կոնսոլիդացված առաջարկություններ» գլխում: Իրականացված […]

Պատժողական քաղաքականությունը Հայաստանում

Ծրագրի անվանում՝ Պատժողական քաղաքականությունը Հայաստանում Ծրագրի նկարագրություն՝ Այս հետազոտության արժեքը մեծապես պայմանավորված էր վերջինիս յուրօրինակությամբ, կիրառվող գործիքների բազմազանությամբ, ինչպես նաև նոր հետազոտության տեխնոլոգիաների կիրառմամբ: Սույն հետազոտության մեկ այլ յուրահատկությունն այն է, որ վերջինս առաջին անգամ փորձ է արել բացահայտել և ուսումնասիրել Հայաստանի դատական համակարգում որոշումներ կայացնելու ընթացակարգերի կանոնակարգումները: Հարցման նպատակն էր հետազոտել Հայաստանում ազատազրկման քաղաքականության առանձնահատկությունները և […]

Պաշտպանության իրավունքի որակն և արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում

Ծրագրի անվանում՝ Պաշտպանության իրավունքի որակն և արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում Ծրագրի նկարագրություն Ծրագրի նպատակն էր դիտարկել և ուսումնասիրել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական ծառայությունների որակը, ուսումնասիրել Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ուժեղ և թույլ կողմերը (ինստիտուցիոնալ գնահատում), միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն, բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում: Ծրագրի ընթացքում պատրաստվել ՝ «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը […]