Տեղի է ունեցել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» գրքի շնորհանդեսը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցում նախաձեռնեց և իրականացրեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» գրքի շնորհանդեսը: Կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսից հոկտեմբեր ամիսներին իրականացրել է ՀՀ դատարանների դատական ակտերի ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով պարզել Մարդու […]