ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԻՊԱՍ-ի նվաճումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին ներգրավումը: Փաստաթուղթը երկրում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների գործընթացի ուղեցույց է և կանխորոշում է իրավական և դատական բարեփոխումների առաջնահերթությունները: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ԻՊԱՍ-ի կողմից ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ համալրված բարձրակարգ որակավորում և հարուստ իրավաբանական պրակտիկա ունեցող փորձագետներով, ովքեր իրականացրել են ռազմավարական ծրագրի նախագծի նախնական գնահատումը: Գիտական խորքային ուսումնասիրության ու իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում ստեղծվել է արդյունքներն ամփոփող փաստաթուղթը, որը ներկայացվել է շահագրգիռ պետական կառույցներին: ԻՊԱՍ ներկայումս իրականացնում է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների իրականացման գնահատում: