«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ»

 

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2010թ. ապրիլից դեկտեմբեր ամիսներին «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացրել է զինվորական հանցագործություններով դատական գործերի մոնիթորինգ՝ նպատակ հետապնդելով ուսումնասիրել ռազմաքրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի իրավունքների պաշտպանվածության հարցը: Մոնիթորինգի շրջանակներում ներառվել են ՀՀ ողջ տարածքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների վարույթում գտնվող գործերը:

Ծրագիրն ուներ հետևյալ խնդիրները՝

– համակարգված կերպով տեղեկություններ հավաքել զինվորական հանցագործություններով դատական գործերի` արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ, 2.

– բացահայտել ռազմաքրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի իրավունքների խախտման ռիսկերը և ՀՀ զինված ուժերում հանցավորություն ծնող պատճառներն ու իրավախախտմանը նպաստող գործոնները,

– ուսումնասիրել իրավակիրառական պրակտիկան,

– ներկայացնել առաջարկություններ՝ ուղղված քրեական արդարադատության իրականացման բարելավմանը:

Ծրագրի շրջանակներում դիտարկված 181 գործերում ներգրավված են եղել 290 ամբաստանյալներ: Ծրագրի իրականացման արդյունքում կազմակերպությունը ռազմաքրեական ոլորտում հայտնված զինծառայողների իրավունքների լավագույն պաշտպանության, ինչպես նաև՝ ոլորտի պատասխանատու մարմինների գործունեությունը առավելագույնս բարելավելու նպատակով մշակել է առաջարկներ՝ ուղղված ՀՀ ԱԺ-ին, Պաշտպանության նախարարությանը, դատական իշխանության մարմիններին, նախնական քննություն իրականացնող և դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև՝ Փաստաբանների պալատին և Հանրային պաշտպանի գրասենյակին:

Մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցը լույս է տեսել 2012թ. հուլիսին: