«ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵՒ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ»

2015 թվականի մարտի 13-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում. գնահատականներ և դիտարկումներ» թեմայի շուրջ:
Քննարկման բանախոսներն են՝ Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետԱրշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, Արման Դանիելյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, Լևոն Ավետիսյան, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ:
Քննարկման ընթացքում Հ. Հարությունյանը նշեց, որ՝ «Պրոբացիոն ծառայության հայեցկարգը դեռևս խնդրահարույց է իր կարգավորումներով, ավելին, առկա են բացթողումներ, որոնք հետագայում բացասական ազդեցություն կունենան դրա պրակտիկ կիրառելիության վրա:
Միևնույն ժամանակ, խնդրահարույց է դիտարկվում նաև կոնկրետ քայլեր ձեռնարկելու և պրոբացիոն հայեցակարգը կյանքի կոչելու հարցը:
Շարունակում է առաջնահերթ մնալ ապագա պրոբացիոն ծառայողների անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ապահովման հարցը, ինչի համար այս փուլում արդեն պետք է իրականացվեն համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ վերապատրաստումների, կադրերի ճիշտ ընտրության և այլ գործողությունների միջոցով: Պրոբացիոն ծառայության և առհասարակ վերականգնողական արդարադատության կոնցեպտի վերաբերյալ վերապատրաստումները ողջունելի կլինեն նաև գործող դատավորների, դատախազների և քննիչների համար, ովքեր պրոբացիոն հայեցակարգն ընդունվելուց հետո պետք է առնչություն ունենան վերջինիս հետ: Իսկ այդ վերապատրաստումները քրեական գործի վարույթում ներգրավված մարմինների ֆունկցիաները արդյունավետ իրականացնելու գրավական կհանդիսանան»:
Հ. Հարությունյանը հավելեց նաև, որ «Պետք է հստակեցնել և միմյանցից տարանջատել մեր երկրում պրոբացիոն ծառայության առջև դրվող հիմնական նպատակներն ու խնդիրները: Այո, ՔԿՀ-ների գերբեռնվածությունը լուրջ խնդիր է, սակայն պրոբացիոն ծառայության հիմնական նպատակը չպետք է լինի բանտերի բեռնաթափումը, վերջինս պրոբացիոն ծառայության արդյունավետ աշխատանքի արդյունք պետք է հանդիսանա:
Վերջնական առումով քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներն ու պրոբացիոն ծառայության ներդրումը նպատակ ունեն անցում կատարել վերականգնողական արդարադատության, որի պարագայում մենք կունենանք ոչ թե արարքակենտրոն քրեական արդարադատություն, այլ անձակենտրոն, ինչը ուշադրություն կդարձնի կոնկրետ հանցագործության սուբյեկտին և այն սոցիալական պայմաններին ու հանգամանքներին, որոնց ամբողջության մեջ տեղի է ունեցել հանցագործությունը:
Այս առումով մեզ մոտ նկատվում է միտում՝ օրենսդրության ու պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելիության առումով, այնուհանդերձ, այդ գործընթացը դեռևս արդյունավետության առումով թերի է, քանի որ տեղի է ունենում առանձին օրենսդրական ակտերի փոփոխություն՝ առանց համալիր և համակարգային բարեփոխումների՝ ուղղված բարձրացված նպատակների արդյունավետ լուծմանը»:

Այս կապակցությամբ մամուլի արձագանքները՝
http://pastinfo.am/hy/node/64722

http://operativ.am/?p=113070&l=am/masnagetnery+hayastanum+probacion+cara

http://www.aysor.am/am/news/2015/03/13/%D5%BA%D6%80%D5%B8%D5%A2%D5%A1%D6

http://araratnews.am/i%D5%9Ench-xndirner-klutci-probacion-tcarayuthyan-n

http://www.panorama.am/am/law/2015/03/13/discussion-probacia/

http://mediagid.am/am/news/probacion-carayutyuny-vorpeszi-ashati-pet-e-d

http://www.panorama.am/am/law/2015/03/13/discussion-probacia/

http://news-book.org/?p=52042/es+hamozvac+chemvor+mer+ishxanutyunery+has