Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես […]

Զեկույց. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

Քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները […]

Պահանջ` ուղղված Ադրբեջանին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացնում է փաստաթուղթ, ուղղված Ադրբեջանին միջազգային պարտավորությունների խախտումները դադարեցնելու վերաբերյալ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զինադադարի պայմանագիրը վայրագորեն խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Ղարաբաղի շփման գծի ողջ երկայքնով:   Պահանջ ուղղված Ադրբեջանին 

Դասընթացի նյութեր «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում»

Դասընթացի նյութերը պատրաստվել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Դասընթացի նյութերում ներկայացված են՝  «Զինապարտության մասին»,  «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին», «Պաշտպանության մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, «Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքները: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» դասընթացի նյութեր  

Դասընթացի նյութեր «Ռազմական ոստիկանության համար»

Դասընթացի նյութերում ներկայացված են հատվածներ՝ ՀՀ Սահմանադրությունից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից,  ՀՀ Քրեական օրենսգիրքից, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքից, ՀՀ ռազմական ոստիկանության մասին օրենքը: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» Ծրագիրը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Դասընթացի նյութեր ռազմական ոստիկանության համար

Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից. առաջինը՝ զինված ուժերի անդամների համար մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը, երկրորդը՝ ուսումնասիրություն իրականացնել քրեական արդարադատության բարեփոխումների, այլընտրանքային պատիժների և վաղաժամկետ պայմանական ազատման հիմնախնդիրների, պրոբացիայի ինստիտուտի ներմուծման […]

6TH Yerevan international conference on IHL

The Russian-Armenian (Slavonic) University (RAU) and the International and Comparative Law Center, with the support of the Delegation of the International Committee of the Red Cross (ICRC) in Armenia and the Protection of Rights Without Borders NGO announce the 6th Yerevan International Conference for Young Researchers “International Humanitarian Law: Problems and Perspectives of Development”, which […]

Տեղեկանք «2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ վերաբերմունքի վերաբերյալ»

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Տեղեկանքում ներկայացված է 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարծիք արտահայտող նախաձեռնության և առանձին ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած անհամաչափ սահմանափակումները և վերաբերմունքը: Տեղեկանք 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ […]

ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում

ԻՊԱՍ-ն 2011թ. օգոստոս-նոյեմբեր և 2012թ. փետրվար-մայիս ամիսներին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է «ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում» ծրագիրը: Զինված ուժերում առկա հիմնախնդիրներն ու ռիսկերը (այդ թվում նաև՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված) մեծապես պայմանավորված են բանակի` որպես ամբողջական ինստիտուտի առանձնահատկություններով: Դրանք են՝ անհատի կյանքի բոլոր ասպեկտների […]