ԻՊԱՍ-ը 32 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ 2016թ.-ի հուլիսի 17-30 տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է  2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների, լրագրողների իրավական պաշտպանությունը: 2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած ինքնաբուխ հավաքներն ու երթերն ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով՝ ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից բռնություններ են կիրառվել քաղաքացիների նկատմամբ:  2016 թվականի հուլիսի 20-ին և […]

Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան

2018թ. նոյեմբերի  17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների […]

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ […]

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ  

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն: Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է […]

Հայտարարություն Ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ

  2018, Ապրիլի 17-ի ուշ երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցները կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։ Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեց ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք […]

Կարծիք Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ (OECD)

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի 4-րդ փուլի գնահատման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018թ.-ին: Կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրականացրած օրենսդրական նախագծերի գնահատումն ու արձանագրած խնդիրները: Կարծիք «Դատական օրենսգրքի» և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ  

Տեղեկանք. Մասնագիտական պարտականությունների իրականացման գործընթացում դրսևորվող հիմնական թերացումները և դրանց համար կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին: Տեղեկանքի մեջ ներկայացված է 2014թ.-ի ընթացքում ՀՀ դատական համակարգում, ՀՀ ոստիկանությունում և ՀՀ դատախազությունում կարգապահական խախտման, իրավախախտման արձանագրման և դրանից բխող կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն:   Մասնագիտական պարտականությունների իրականացման գործընթացում դրսևորվող հիմնական թերացումները և դրանց համար կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները  

Մամուլի ասուլիս. «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով

2014թ. հուլիսի 25-ին ժամը 12:30-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Մեդիա կենտրոն»-ում /Սարյան 30, 2-րդ հարկ/ մամուլի ասուլիս է հրավիրում «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով: Ասուլիսի ընթացքում կներկայացվի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր՝ պարզել ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հայալեզու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում […]

Քաղաքացիական նախաձեռնության պահանջը

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը 2013 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խաղաղ հավաքների իրենց իրավունքի իրացման միջոցով դրսևորվեց հասրակական նախաձեռնություն, որը պահանջ առաջադրեց վերջ տալ անօրինականություններին: Նշված ժամանակահատվածում ոստիկանությունը խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ձեռնարկեց որոշակի միջոցառումներ […]

Բողոքի ակցիա ոստիկանական բռնությունների և անօրինականությունների վերաբերյալ

2013թ. Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Գլխավոր մասնաշենքից՝ Նալբանդյան փողոցից, սկսվեց քաղաքացիների բողոքի ակցիա, որի միջոցով քաղաքացիները բարձրաձայնում էին Երևանի քաղաքապետարանի տարածքում և օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների և անօրինականությունների վերաբերյալ: Ակտիվիստները բարձրախոսով հայտարարեցին, որ իրենք նամակ են հանձնելու ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազությանը, որում իրենք ներկայացրել են ոստիկանների կողմից կատարված գործողությունները օգոստոսի […]