Վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է, որ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ : Այդ իսկ պատճառով, անձի վտանգավորության հարցը քննարկելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք հանցանք կատարելու պահին նրան բնորոշ վտանգավորության գործոնը շարունակական է, թե ոչ: Նույն մոտեցումը գործում է նաև հանցածին կարիքների գնահատման դեպքում, քանի որ երկուսի պարագայում էլ ժամանակի ընթացքում […]

Զեկույց. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

Քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները […]

Դիտորդական խմբի խիստ գնահատականը «Լավ երեկո» հաղորդման «Արդարության հետքերով» թողարկման վերաբերյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեթով։ Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ […]

Ծանր հիվանդությունները չեն սպասարկվում պետպատվերի շրջանակներում և սպառնալիք են դառնում ազատազրկվածների կյանքի համար

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի առողջական վիճակի վերաբերյալ, քանի որ վերջինիս առողջական վիճակը գնալով ծանրանում էր, և վիրահատության հետաձգումը վտանգավոր էր կյանքի համար: Չնայած Ա. Հ.-ն տառապում էր մի շարք […]

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ: Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

Վերացվում է «ենթահանձնաժողովների ինստիտուտը»

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Նման եզրահանգման է եկել ՀՀ կառավարությունը և հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2016թ. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին: Ազգային ժողովում նախագծերի փաթեթը […]

Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների Խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք […]

Խնդիրներ՝ ՔԿՀ-ում իրավունքների բյուջետավորման վերաբերյալ

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների բյուջետավորման վերաբերյալ կան խնդիրներ: Դա հանգեցնում է նրան, որ ունենում ենք ազատազրկված անձանց իրավունքների խախտումներ: Այս հիմնական եզրահանգմանն է եկել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը: Այն այսօր ներկայացրել է ոլորտում իրականացրած  ուսումնասիրության վերաբերյալ արդյունքները: Նման ուսումնասիրություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ: Կատարված աշխատանքը պետական պատկան մարմիններում կարեւորում են, միաժամանակ նշում, […]

Հայկ Կյուրեղյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Հայկ Կյուրեղյանի անվտանգության առնչությամբ և այդ նպատակով ակնկալում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի մշտական աչալուրջ վերահսկողությունը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորների խմբի անդամ, 2015թ-ի հունվարի 18-ին այցելություն է իրականացրել […]

Զեկույց «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Սույն հետազոտությունը հանդիսանում է «Կանանց իրավունքներն Աբովյան քրեակատարողական հիմնարկում» զեկույցի մի մասը: Այն նպատակ է հետապնդում գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականցվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից:   Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում