Կալանավայրում Մհեր Եղիազարյանի մահը «պետք է ազդակ լինի Արդարադատության նախարարությանը»

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը հետևյալ հարցադրումներն է առաջ քաշել. «Արդյո՞ք այն առողջական վիճակը, որը ուներ անձը, բավարար էր, որպեսզի իրեն պահեին քրեակատարողական հիմնարկում: Եվ, ամենակարևորը, արդյո՞ք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան բուժսպասարկումը և ծառայությունները բավարար էին, որպեսզի կարիքները հոգային»: Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն […]

Վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է, որ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ : Այդ իսկ պատճառով, անձի վտանգավորության հարցը քննարկելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք հանցանք կատարելու պահին նրան բնորոշ վտանգավորության գործոնը շարունակական է, թե ոչ: Նույն մոտեցումը գործում է նաև հանցածին կարիքների գնահատման դեպքում, քանի որ երկուսի պարագայում էլ ժամանակի ընթացքում […]

Դիտորդների խումբը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչները 2018թ. օգոստոսի 29-ին հանդիպել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Խմբի դիտորդներ Հայկ Թադևոսյանը, Ռոբերտ Ռևազյանը, Արա Ղարագյոզյանը, Նարե Հովհաննիսյանը, Ռուբեն Սարգսյանը, Զառա Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ […]

ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ երրորդ պարբերական զեկույցի քննարկում

2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Հանդիպմանը մասնակցել են համապատասխան նախարարություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցը, ինչպես նաև նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ […]

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները եւ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին 2018թ.հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով իրենց առջև ծառացած խնդիրներին, առաձնանցնում է, որ […]

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես […]

Աշխատաժողով ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար

2018 թվականի հունիսի 14-15 Վրաստանում տեղի ունեցավ աշխատաժողով «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային Բանտային Բարեփոխումների կազմակերպության կողմից: Երկօրյա հանդիպման քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի բանտերում քրեական ենթամշակույթների և բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիաների խնդիրները, դրանց խթանման պատճառներն ու լուծման հնարավորությունները, կալանավայրերում անվտանգության և արժանապատվության հավասարակշռման խնդիրները, լուրջ դեպքերի՝ ինքնավնասումների, ինքնասպանության […]

Զեկույց. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

Քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները […]

Հայաստանը բանտերում մահացության ցուցանիշով տարիներ շարունակ «առաջատարն» է եղել Եվրոպայում

Ստրասբուրգում ԵԽ անդամ պետությունների բանտային «բնակչության» մասին տարեկան ուսումնասիրությունները մտահոգիչ թվեր են պարունակում հայաստանյան բանտերում քաղաքացիների մահացության դեպքերի մասին: 2010 թ.-ից սկսած՝ գրեթե ամեն տարի, Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրախորհրդի անդամ երկրներում: Այն մոտ երկու անգամ գրանցված միջինից ավելի է (ուսումնասիրությունը՝ այստեղ): Վերջին ուսումնասիրությունը ևս բացառություն չէ: Մարտի 20-ին Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի 47 պետությունների բանտային […]

Դիտորդական խմբի խիստ գնահատականը «Լավ երեկո» հաղորդման «Արդարության հետքերով» թողարկման վերաբերյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեթով։ Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ […]