ԻՊԱՍ-ի կարծիքը «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով սահմանված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

2014 թվականին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հանդես էր եկել կարծիքով՝ ուղղված նույն թվականին նախատեսված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Կազմակերպությունը վերստին հաստատում է իր դիրքորոշումը, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի փոփոխությունները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում է միջամտություն […]

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Կարծիքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018թ.-ին: Կազմակերպությունը ներկայացրել է իր դիտարկումները և առաջարկությունները ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագծի վերաբերյալ, որտեղ  առաջարկվում է ընդլայնել խափանման միջոցների տեսակները՝ ներառելով տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, ինչպես նաև փոփոխել կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու […]

Հայտարարություն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հեղինակած  «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի կատարումն նախորդ կառավարության հանձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում […]

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության վիճակով

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բարձրաձայնում է Հայաստանում մամուլի ազատության անկման մասին: Փարիզում տեղակայված կազմակերպությանը հատկապես մտահոգել են կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու օրենքները: «Կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության այլևս հարցազրույց չեն տա լրագրողներին, լրագրողներն էլ չեն կարողանա ներկա գտնվել կառավարության նիստերին՝ դրանք այսուհետ դռնփակ կանցկացվեն», – ասված է կազմակերպության հայտարարությունում: Դրանում նաև […]

Հայաստանը կստորագրի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանը կստորագրի կանանց նկատմամբ բռնության կանխման եւ դրա դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բնության դեմ պայքարի հարցերով բաժնի ղեկավար Բրիջիթ Օ՛Լոուգլինը: Լրագրողների հետ զրույցում ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, թե ուրախ է հայտնել, որ Հայաստանն արդեն հունվարի 18-ին կմիանա կոնվենցիային: Կոնվենցիան այն վավերացրած կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ […]

Վերացվում է «ենթահանձնաժողովների ինստիտուտը»

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Նման եզրահանգման է եկել ՀՀ կառավարությունը և հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2016թ. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին: Ազգային ժողովում նախագծերի փաթեթը […]

Հայտարարություն ՀՀ նոր ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցմանն ընդառաջ

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ և լուծումներ, և մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից […]

Քննարկում «Պրոբացիոն ծառայության ներդրումը հայաստանում. գնահատականներ եւ դիտարկումներ»

2015 թվականի մարտի 13-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում. գնահատականներ և դիտարկումներ» թեմայի շուրջ քննարկումը: Քննարկման բանախոսներն են՝ Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Լևոն Ավետիսյան, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման […]

Կարծիք «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ

Փաստաթուղթը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Սույն կարծիքը ներկայացվում է 2014 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ : Սույն կարծիքի շրջանակներում գնահատվել են մասնավորապես օրենքի նախագծի 13-րդ, 17-րդ, 23- րդ, 25-րդ, 26-րդ և 30-րդ հոդվածների (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախախտումների […]

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծի խնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Civilnet-ի պատրաստած հաղորդման շրջանակներում ներկայացնում է “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նոր նախագծի խնդիրները: Ըստ Հայկուհի Հարությունյանի` օրենքի նախագիծը չի ապահովում պետության կողմից անձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և օգատգործման նկատմամբ արդյունավետ վերահսկողության հնարավորությունը: Բացի այդ, այն չի ներկայցնում հավաքված տեղեկատվության պահման և օգտագործման ժամկետային սահմանափակումները: […]