Քննարկում «Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները ժողովրդավարական և իրավական պետությունում» թեմայով

2018թ.-ի նոյեմբերի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ներկայացրել է իր դիտարկումներն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի» փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկման ներքո: Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ քաղաքացու համար գործող օրենսդրության շրջանակներում օրենքը պաշտպանության որևէ միջոց, մեխանիզմ չի նախատեսում: Առաջնայինը պետության հնարավոր միջամտության համար անձի պաշտպանության հնարավորություններ ստեղծելն է: Եթե անձը ստացել է քրեական […]

Հաշվետվություն 2018 թվականի ապրիլի 13-20-ը խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների մասին

Հաշվետվությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Տեղեկատվությունը հիմնվում է կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի և Արաքս Մելքոնյանի կողմից ոստիկանության բաժիններ անմիջական այցերի արդյունքների վրա:   Հաշվետվություն 2018 թվականի ապրիլի 13-20-ը խաղաղ հավաքների ընթացքում […]

«Այրված, ծեծված ու խաբված»` Երևանում հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ զեկույցի հրապարակումը

«Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների» կազմակերպությունը ՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, և Հայաստանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների հետ` այսօր ներկայացրեց Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունների արդյունքում կազմած զեկույցը: Զեկույցն ամփոփում է տվյալներ, որոնք ձեռք են բերվել հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Երևանում կատարված փաստահավաք աշխատանքի արդյունքում: Ամփոփ ներկայացված է  42 տուժածի և ականատեսի […]

EaP CSF Reacts to the Hostage Crisis and Detention of Protesters in Armenia

The Eastern Partnership Civil Society Forum (EaP CSF) Steering Committee appeals to the Armenian authorities to resolve the occupation of the Erebuni police department in Yerevan by a group of armed supporters of the Founding Parliament opposition group without any further loss of life. Furthermore, both sides are reminded that political tensions can only be resolved through […]

Հայտարարություն իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին

2016 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում մի խումբ անձինք՝ որպես բողոքի և երկրում տիրող ապօրինությունների դեմ ընդվզում, մուտք են գործել Երևան քաղաքի ոստիկանության Էրեբունի բաժին, որտեղ ոստիկանությանը ներկայացրել են իրենց պահանջներն ու պայմանները: Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգությունը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ «(…) որ տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ զինված […]

«Իրավապահները սկսել են գործել ավելի կոպիտ եւ ծայրահեղ միջոցներով»

Իրավապաշտպանները մեծ հույսեր չեն կապում ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությունից փետրվարի 11-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:  «Բռնություն կիրառողները և հրաման տվողները նույն մարդիկ են: Ընդհանրապես իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնության դեպքերը 2013 թ.-ից կտրուկ աճ են գրանցել», – հայտարարեցին իրավապաշտպանները «Մեդիա կենտրոնում» […]

Կազմակերպությունը կոչ է անում քննության առնել ոստիկանության կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումները

2014 թվականի հունիսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Պետ Վլադիմիր Գասպարյանին` 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների վարքագծի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնելու համար, ինչպես նաև գումարել կարգապահական հանձնաժողովի նիստ և քննության առնել վերը նշված վայրում […]

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ծառայողական քննություն Սարյան 22 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ին գրություն է ստացել ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչությունից: Գրությունը տեղեկացնում էր այն մասին, որ 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների […]

Տեղեկանք «2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ վերաբերմունքի վերաբերյալ»

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Տեղեկանքում ներկայացված է 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարծիք արտահայտող նախաձեռնության և առանձին ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած անհամաչափ սահմանափակումները և վերաբերմունքը: Տեղեկանք 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ […]

Ոստիկանության «կլոր սեղան»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը մարտի 18-ին մասնակցեց ՀՀ ոստիկանությունում կազմակերպված «Կլոր սեղան» քննարկմանը: Քննարման նյութն էր մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունները տարբեր գնահատականների էին արժանացրել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: «Կլոր սեղանը» նպատակ ուներ բարձրացնել հասարակության իրազեկվածության […]