ԻՊԱՍ-ը կարծիք է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հատուկ զեկուցողին

2018թ. նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի  16-ը Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Վուլեն այցելությամբ գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում հանդիպել է շահագրգիռ մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հատուկ զեկուցողի այցի նպատակն է եղել պարզել, Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների պաշտպանության վիճակը, պետության կողմից ձեռնարկված […]

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ցմահ դատապարտյալ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման

2018 թ.-ի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել, որով մերժել է ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման պաշտպան Արաքս Մելքոնյանի վերաքննիչ բողոքը: Ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում […]

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային  օրն է

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և 1950 թվականից Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր: Մարդու իրավունքների հռչակագիրը այն հիմնական փասաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու եւ […]

ԻՊԱՍ-ը 32 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ 2016թ.-ի հուլիսի 17-30 տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է  2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների, լրագրողների իրավական պաշտպանությունը: 2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած ինքնաբուխ հավաքներն ու երթերն ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով՝ ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից բռնություններ են կիրառվել քաղաքացիների նկատմամբ:  2016 թվականի հուլիսի 20-ին և […]

Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան

2018թ. նոյեմբերի  17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների […]

Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը «Կառուցել ավելի կայուն քաղաքացիական հասարակություն» խորագրով

2018 թվականի նոյեմբերի 12-14-ը Բրյուսելում անցկացվում է Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը «Կառուցել ավելի կայուն քաղաքացիական հասարակություն» խորագրով, որի հիմնական նպատակն է ուշադրության առարկա դարձնել Սևծովյան Համագործակցությունը, քաղաքացիական հասարակության կողմից կյանքի կոչած ավանդները, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կայունության աճը: Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ […]

Հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի այցը Հայաստան

2018թ. նոյեմբերի 7-16-ը Հայաստանի Հանրապետությունում է հավաքների և միավորումների    ազատության իրավունքի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Վուլեն: 2018թ. նոյեմբերի 9-ին պարոն Վուլեն հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարոն Վուլեին ներկայացրել են հավաքների և միավորումների ազատության իրավունքի […]

Վճռաբեկ դատարանի որոշումը ԻՊԱՍ-ը՝ ընդդեմ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու գործի վերաբերյալ

2018թ. հոկտեմբերի 3-ի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (նախագահությամբ դատավոր Երվանդ Խունդկարյանի) որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված թիվ ՎԴ/1031/05/16 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2018թ. որոշման դեմ ներկայացված հայցը մերժելու մասին: Կազմակերպությունը 2016թ.-ի փետրվարին դիմել էր ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել Բաղրամյան 26 հասցեում ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ […]

2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է

2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել […]

Մարդու իրավունքները պետք է լինեն Հայաստանի նոր կառավարության քաղաքականությունների կենտրոնում

«2018թ. մայիսին Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը իսկապես նշանակալից է եղել։ Սակայն բարձր են հանրային ակնկալիքներն առ այն, որ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ տեղի կունենան և կառավարությունը պետք է իր ուշադրությունը դարձնի ամենախոցլի խավերի երկար ժամանակ անտեսված իրավունքների պաշտպանությանը», ասաց Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ավարտելով սեպտեմբերի 15-20 Հայաստան կատարած իր այցելությունը, որի ուշադրության […]