Հայտարարություն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նախապայմանների վերաբերյալ

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարևորությունը, որի մասին հայտարարել ենք դեռևս 2018թ․ ապրիլին։ Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը […]

Զեկույց. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

Քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները […]

Freedom House. Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: […]

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Սահմանադրության կոպտագույն խախտումներով

«Այս կամ այն քաղաքական պաշտոնների, ներառյալ նույնիսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուներին առաջադրվող պահանջների մեջ որոշակի ցենզեր սահմանելն՝ այդ թվում նաև քաղաքացիության պարտադիր պահանջը, ենթադրում է ոչ միայն ֆորմալ առումով այդ պահանջը բավարարելը և ունենալ փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ անձը հանդիսանում է տվյալ երկրի քաղաքացի, տվյալ համայնքի բնակիչ, այլ բովանդակային իմաստով ենթադրվում է, որ այդ […]

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆԿԵՏՈՒՄ. Ի՞ՆՉՊԻՍԻՆ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ:

  Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը 2017 թվականի մայիսի 10-ին (ԱլԳ ՔՀՖ) Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի հետ մեկտեղ կազմակերպել է «Ուղենշային ընտրություններ Հայաստանում. փոխել ալիքի ուղղությունը թե՞ պահպանել ստատուս քվոն» թեմայով միջոցառումը: Կազմակերպած քննարկումը համախմբել էր քաղաքացիական հասարակության փորձագետներին և ինստիտուցիանալ գործընկերներին, ովքեր կարծիքների փոխանակում արեցին 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: […]

ՀՀԿ շտաբներից մեկում բռնություն են գործադրել «Ազատության» լրագրողի նկատմամբ

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբներից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից […]

Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները: Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ  հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ […]

Ուղենշային ընտրություններ Հայաստանում. փոխել ալիքի ուղղությունը թե՞ պահպանել ստատուս քվոն:

Ուղենշային ընտրություններ Հայաստանում. փոխել ալիքի ուղղությունը թե՞ պահպանել ստատուս քվոն: Բրյուսելի Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամում (European Endowment For Democracy) տեղի է ունեցել կարևոր պանելային քննարկում, որի ընթացքում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները  ներկայացրել են 2017 թվականի ապրիլի 2-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացում իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ […]

Ruling Party Rocked By Another Election Scandal

The ruling Republican Party of Armenia (HHK) has come under more fire following the publication of secretly recorded audio purportedly indicating that employees of one of its wealthy parliamentarians were told to campaign for his reelection or lose their jobs. The Hayastan24.com website posted on Thursday the recording of what it called a staff meeting […]

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն […]