2018 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի խմբի անդամների այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ […]
Category: Կոռուպցիա
Կոռուպցիան սահմանվում է, որպես պաշտոնատար անձանց կողմից սեփական շահերի համար հանրային շահի օգտագործում, ինչը տեղի է ունենում պատասխանատվության, թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների բացակայության դեպքում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պաշտպանում է այն մոտեցումը, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացվի հակակոռուպցիոն ռազմավարությանը խստապահանջ հետևելու, կոռուպցիոն դրսևորումների հետաքննությունների առավել արդյունավետ իրականացնելու, առավել թափանցիկ և ողջամիտ պետական գնումների համակարգ ունենալու միջոցով և այլ մեխանիզմների միջոցով:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք ուղղված են կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը: 2015թ.-ին կազմակերպության կողմից ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ուսումնասիրություն, որը նպատակ է հետապնդել գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականցվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ազատազրկված անձանց համար ձեռքբերվող ապրանքատեսակների մատակարարման գործընթացը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Սրան զուգահեռ կազմակերությունը այլընտրանքային զեկուցներ է ներկայացրել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցին (OECD)՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի կապակցությամբ ձեռնարկված քայլերի, առկա խնդիրների ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հեռանկարների վերաբերյալ:
2016թ.-ին կազմակերպությունը ներկայացրել է այընտրանքային զեկույց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ, իսկ 2017թ-ին ՀՀ դատական համակարգի և ՀՀ դատախազության մասին օրենսդրության, պրակտիկայի վերաբերյալ:
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքները Հայաստանի վերաբերյալ
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքները Հայաստանի վերաբերյալ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերության և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի կողմից ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացված մոնիթորինգի 4-րդ փուլի արդյունքները: Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստմանը՝ ներկայացնելով Դատական իշխանության և […]
Հայտարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցերի շուրջ
Ս․թ․ հունիսի 4-ին ՀՀ հանրային խորհրդի (ՀԽ) կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով ս.թ. մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահի դիմումը և Հանրային խորհրդի որոշումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում ս․թ․ մայիսի 24-ին առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ […]
Հայտարարություն փաստաբանների պալատի 29.05.2018 թվականի որոշման վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը […]
Զեկույց. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ
Քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները […]
Freedom House. Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ
Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: […]
Կարծիք Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ (OECD)
Սույն փաստաթուղթը պատրաստվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի 4-րդ փուլի գնահատման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018թ.-ին: Կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրականացրած օրենսդրական նախագծերի գնահատումն ու արձանագրած խնդիրները: Կարծիք «Դատական օրենսգրքի» և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի այցը Հայաստան
2018թ. մարտի 14-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի հանդիպումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Խմբի այցի նպատակն էր Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի 4-րդ փուլի գնահատումը: […]
«Գլխից բռնելիս»․ ինչպես է գնում պայքարը կոռուպցիայի դեմ
Սերժ Սարգսյանը 2012-ին կառավարությանը կոչ արեց կոռուպցիայի դեմ պայքարում բռնել «մեծերի գլխից»։ Այս հայտարարությունից անցել է վեց տարի, սակայն իրավապաշտպանները գտնում են, որ պետությունը մեղմ է կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ։ ՍիվիլՆեթը խնդրի շուրջ զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի և փաստաբան Արմեն Թևանյանի հետ։ Աղբյուրը՝ civilnet.am
Աշխատանքային քննարկում հակակոռուպցիոն գործող ռազմավարության միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ
2018թ. հունվարի 12-ին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ` Հասմիկ Հարությունյանը: Հանդիպման […]