ԻՊԱՍ-ի կարծիքը «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով սահմանված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

2014 թվականին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հանդես էր եկել կարծիքով՝ ուղղված նույն թվականին նախատեսված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Կազմակերպությունը վերստին հաստատում է իր դիրքորոշումը, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի փոփոխությունները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում է միջամտություն […]

Քննարկում «Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները ժողովրդավարական և իրավական պետությունում» թեմայով

2018թ.-ի նոյեմբերի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ներկայացրել է իր դիտարկումներն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի» փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկման ներքո: Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ քաղաքացու համար գործող օրենսդրության շրջանակներում օրենքը պաշտպանության որևէ միջոց, մեխանիզմ չի նախատեսում: Առաջնայինը պետության հնարավոր միջամտության համար անձի պաշտպանության հնարավորություններ ստեղծելն է: Եթե անձը ստացել է քրեական […]

Հայտարարություն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հեղինակած  «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի կատարումն նախորդ կառավարության հանձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում […]

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը

15.05.2018 Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։ Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ  տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ […]

Զեկույց. «Ապակե պատից այն կողմ. Արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում»

Զեկույցը պատրաստվել է Քաղաքացիական համերաշխության հարթակի կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության շրջանակներում: Զեկույցի պատրաստմանը աջակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հելսինկյան ասոցացիա» հասարակական կազմակերպությունները: Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները: Զեկույցում տեղ են գտել «Սասնա ծռերի» խմբի դատավարության ընթացքում դատարանի դահլիճում ամբաստանյալների նկատմամբ բռնությունները, փաստաբանների նկատմամբ […]

Հայտարարություն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ

Մարտի 4, 2018 ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ  լրագրողական մի շարք կազմակերպությունների կողմից 2018 թվականի մարտի 1-ին ընդունված` ստորեւ ներկայացվող հայտարարությանը: «ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային […]

 2017թ. Իրավապաշտպան գործունեության ամփոփում

Ամփոփումը պատրաստվել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Ամփոփման մեջ ներկայացվել են 2017թ.-ին կազմակերպության կողմից իրականացված մարդու իրավունքների խախումների փաստագրման և պաշտպանության լայնածավալ գործողությունները:   2017թ. Իրավապաշտպան գործունեության ամփոփում

Տեղեկանք «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին»

Տեղեկանքը պատրաստվել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Տեղեկանքում ներկայացված է «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումները: Տեղեկանքն ամփոփում և ներկայացնում է՝ դատական նիստերին մասնակցող քաղաքացիների նկատմամբ հետապնդումները, փաստաբանների […]

Ուղեցույց «Արևելյան Գործընկերության Երկրներում ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանության քարոզարշավի ստեղծում»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ուղեցույցում ներկայացվում է, թե ինչպես օգտագործել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանությունը տեղական քաղաքացիական հասարակության կարողությունները զարգացնելու համար` նպատակ ունենալով խթանել արդյունավետ կառավարումն ու իրավունքի գերակայությունը: Ուղեցույց Արեվելյան Գործընկերության Երկրներում ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանության քարոզարշավի ստեղծում  

Տեղի ունեցավ «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը

2016թ. նոյեմբերի 16-ին, Կոնգրես հյուրանոցում կայացավ  Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը: Բացման խոսքում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկին ներկայացրեց Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և V4 երկրների գործունեությունը  և կարևորեց համագործակցությունը Հայաստանի հետ, նման ծրագրերի իրականացման միջոցով: Այնուհետ, ողջույնի խոսքով հանդես եկավ նաև […]