«Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին

2019թ. մարտի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն  բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 2015թ. հունիսի 23-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ  քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման դեմ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն քրեական վարույթի շրջանակներում ներկայացրել է հավաքի մասնակիցների շահերը:

Կազմակերպությունը 2019թ. մարտի 7-ին ստացել է թիվ 62217915 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը: Քննիչը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունների կատարման արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, ուստի սույն քրեական գործով վարույթը ներկա պահին ենթակա է կասեցման…»:

Կազմակերպությունը դատարան ներկայացված բողոքում պնդել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները քանի որ, հակառակ պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը կարող էր հայտնաբերել այն անձանց, ովքեր տվյալ քրեական գործով պետք է ներգրավվեին որպես մեղադրյալներ:

Թիվ 62217915 քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, ի լրումն հավաքի մասնակից քաղաքացիների, լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների ցուցմունքների, տարբեր փորձաքննությունների եզրակացությունների և այլ ապացույցների, տիրապետել է նաև լրատվական միջոցների տասնյակ տեսանյութերի, որոնք լուսաբանել են 2015թ. հունիսի 23-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի և այն ուժով ցրելուն ուղղված գործողություններին ու դրանց ներգրավված ոստիկանության ծառայակիցներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց:

Ավելին, տուժողներն իրենք են վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել իրենց նկատմամբ բռնություն գործադրած համազգեստով և քաղաքացիական հագուստով անձանց վերաբերող տեսանյութեր և  լուսանկարներ:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին իրականացվող նստացույցի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է հատուկ միջոց ջրանետ, բացի այդ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել, հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու, նրանց վատ վերաբերմունքի ենթարկելու, հավաքը և ոստիկանության գործողությունները լուսաբանող լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողների տեսաձայնագրող սարքավորումները վնասելու կամ ոչնչացրելու

2015թ. հունիսի 23-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից և հարակից տարածքներից համազգեստով և քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 237 քաղաքացիների, այդ թվում՝ հարվածելով, ծեծելով նրանց՝ օգտագործելով վահաններն ու մահակները: Բերման ենթարկված  տարվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի, ինչպես նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարբեր ստորաբաժանումներ, որտեղ նրանք պահվել են բերման ենթարկված անձանց իրավունքների խախտման պայմաններում: Մասնավորապես, նրանց պահել են օրենքով նախատեսվածից ավելի ժամկետով, առանց իրավունքների պարզաբանման, առանց թույլատրելու զանգ կատարել հարազատներին ու հրավիրելու փաստաբանի և այլն: Մի շարք անձինք ծեծի և վատ վերաբերմունքի այլ տեսակների են ենթարկվել ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ոստիկանության ներկայացուցիչները առանձնահատուկ դաժան վերաբերմունք են ցուցաբերել իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ: Դեպքի վայրից լուսաբանում իրականացնող գրեթե բոլոր լրագրողները հարձակման են ենթարկվել, ոմանց նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, մյուսներից վերցվել են տեսանկարահանող սարքերը, կոտրել դրանք ու վերցրել հիշողության քարտերը:

 

Գրություն Հատուկ քննչական ծառայություն