Անավարտ հեղափոխություն դատական համակարգում

Գալա ԹՎ-ի եթերում հեռարձակվող «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և փաստաբան Գևորգ Գյոզալյանն անդրադարձել են դատաիրավական համակարգում առկա խնդիրներին:

Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ դատաիրավական բարեփոխումների թեման այդքան էլ շատ չի արծարծվում, բայց դա կարևորագույն առանցքն է` հեղափոխական հասարակության զարգացման արժեքները ամրագրելու համար:

Ըստ Հ. Հարությունյանի` հեղափոխությունը դեռևս դատաիրավական համակարգին չի հասել:

Հ. Հարությունյանի նշմամբ, եթե անդրադառնանք համակարգային փոփոխություններին, բնականաբար տեսանելի է, որ այս մեկ տարի տևած հետհեղափոխական ժամանակահատվածում իրավական տեսանկյունից  գրեթե որևէ փոփոխություն չի իրականացվել, և ոլորտին առնչվող քաղաքականությունը ըստ էության որպես համակարգին կառավարող ինստիտուցիոնալ բազա որևէ փոփոխության չի ենթարկվել:

Ինչպես տեսնում ենք, ոլորտում ավելի շատ տարածվածություն է գտնում ինքնագործունեությունը, այսինքն՝  անկախությունը ընկալվել է ոչ թե որպես մասնագիտական կարողության և գործող իրավական համակարգի շրջանակներում իրավունքի գերակայությանը համապատասխան որոշումների կայացում, այլ դրսևորվում է ինքնավարություն, որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից:

Այս համատեքստում ակնկալել, որ նման համակարգի առկայության պարագայում, առանց արմատական փոփոխությունների, հնարավոր է ապահովել տնտեսական հեղափոխություն, անիրատեսական է:

 

Հարցազրույցը ամբողջությամբ՝