Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հոբելյանական 10-րդ հանդիպում

2018 թվականի դեկտեմբերի 10 Թբիլիսիում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հոբելյանական 10-րդ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել և Թավշյա հեղափոխության վերաբերյալ ոգեշնչող ելույթով է հանդես եկել Ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող Հայկուհի Հարությունյանը:

«Հայաստանը միասնականության անհավատալի օրինակ էր, ինչը զգացվեց նաև ԱլԳ տարածաշրջանում և ինչից բոլորս օրինակ պետք է վերցնենք: Հպարտ եմ այսօր այստեղ կանգնել և ասել, որ մենք արժանացանք արդարադատության և ազատության և մենք այստեղ ենք, որպեսզի տարածենք դա այլ երկրներում ևս»-նշել Հ. Հարությունյանը ֆորումի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ: