Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի համակարգող հանձնաժողովի հայտարարությունը

Մենք՝ քաղաքացիական համերաշխության պլատֆորմի համակարգող հանձնաժողովի անդամներս խիստ մտահոգված ենք 2018 թվականի դեկտեմբերի 6-7-ը ընկած ժամանակահատվածում Միլանում տեղի ունեցած հասարակական կազմակերպություններին ԵԱՀԿ նախարարական կոմիտեի բացման և փակման նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև այդ նիստերի առցանց հեռարձակումը չտրամադրելու փաստով:

Առաջին անգամ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չընձեռվեց վերոնշյալ նիստերին մասնակցելու հնարավորություն, որը խախտում է նախկինում որդեգրած ԵԱՀԿ կանոնակարգ պրակտիկան, համաձայն որի`բացման և փակման նիստերը պետք է լինեն բաց հանրության և լրատվամիջոցների համար, մինչդեռ այլ որոշում չի կայացվել:

Պետք է նշել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցել են մասնակցել նիստի բացման և փակման միջոցառումներին նիստերի դահլիճում, սակայն ՀԿ ներկայացուցիչներին նման հնարավորություն չի ընձեռվել, որը կարող է պայմանավորված լինել քաղաքական դրդապատճառներով:

Այս առնչությամբ կոչ ենք անում ԵԱՀԿ ղեկավարությանը.

  • ՀԿ-ներին տրամադրել ԵԱՀԿ առաջիկա միջոցառումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի կողմից կայացրած համապատասխան որոշումները:
  • Ապահովել ՀԿ ներկայացուցիչների արդյունավետ մասնակցությունը ԵԱՀԿ համապատասխան միջոցառումներին:
  • Նշանակել քաղաքացիական հասարակության հարցերով ներկայացուցիչ:
  • Ապահովել ՀԿ ներկայացուցիչների անխաթար մասնակցությունը ԵԱՀԿ համապատասխան միջոցառումների բացման և փակման նիստերին:

 

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի համակարգող հանձնաժողովի հայտարարությունը