Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային  օրն է

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և 1950 թվականից Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր:

Մարդու իրավունքների հռչակագիրը այն հիմնական փասաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու եւ անհատի հիմնական իրավունքները: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով (աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսպիսի քանակությամբ լեզուներով):

Հայաստանի Հանրապետությունը ևս, ընդունելով Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրով սահմանված համամարդկային արժեքները, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները, 1992թ.-ին դարձել է ՄԱԿ-ի անդամ երկիր:

2018թ.-ին մեկնարկել է աշխարհի ամենահիմնավոր և ընդգրկուն միջազգային համաձայնագրի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ՄԻՀՀ) ընդունման 70-ամյակին նվիրված քարոզարշավը:

ՄԻՀՀ-ն այսօր դառնում է 70 տարեկան, և մեկ ամբողջ տարի ՄԱԿ-ի կողմից տարվելու է համաշխարհային քարոզարշավ՝ նվիրված այս հռչակագրին։

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը  օրվա առթիվ ուղերձ է հղել:

70th Anniversary of Universal Declaration of Human Rights

"For 70 years, the Universal Declaration of Human Rights has been a global beacon – shining a light for dignity, equality & well-being" — United Nations Secretary-General António Guterres on Monday's Human Rights Day. #StandUp4HumanRights

Posted by United Nations on Friday, December 7, 2018