ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ երրորդ պարբերական զեկույցի քննարկում

2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Հանդիպմանը մասնակցել են համապատասխան նախարարություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցը, ինչպես նաև նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն: Զեկույցը ներառել է  բացառապես 2010-2017 թվականները:

Քննարկմանը մասնակցել է նաև ԻՊԱՍ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Վերջինս ներկայացրել է զեկույցի նախագծի վերաբերյալ կազմակերպության դիտարկումները։ Մասնավորապես, ներկայացվել են նկատառումներ և առաջարկներ զեկույցի մեջ դատական իշխանության և քրեակատարողական ոլորտին վերաբերող համապատասխան հոդվածների առնչությամբ։

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ բարձրացված հարցերը, նկատառումները և առաջարկները համալիր կերպով կներկայացվեն նաև  ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի ՀՀ երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ  ԻՊԱՍ-ի կողմից ներկայացվելիք այլընտրանքային զեկույցի մեջ։