Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Լևոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ վերջինիս տանում են դատարան

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ին ասաց Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։

Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և 225.1 հոդվածներով,  այսինքն` Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Բարսեղյանը տարվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր՝ կալանքի միջնորդության քննության համար։

Հիշեցնենք, որ Բարսեղյանը երեկ Գյումրուց բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել։ Այսօր Բարսեղյանը նորից բերման էր ենթարկվել և ժամեր շարունակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր։

 

Հետք

 

post

Investigation motioned to detain Levon Barseghyan. He is on his way to the court

INTERESTING POSTS

Զեկույց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման քննությունների վերբերյալ․ Օրենսդրական կարգավորումներ և պրակտիկա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է դատավորների թեկնածուների