Հայտարարություն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ

Մարտի 4, 2018 ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ  լրագրողական մի շարք կազմակերպությունների կողմից 2018 թվականի մարտի 1-ին ընդունված` ստորեւ ներկայացվող հայտարարությանը: «ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային […]

Հայտարարություն. Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին

ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ նախագահ։   Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն […]

Հայտարարություն. Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը սահմանափակելու փորձի վերաբերյալ

05 մարտի 2018թ., Երեւան Լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները, մի խումբ ԶԼՄ-ների և լրագրողների հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Երևանի քաղաքապետարանում (Yerevan Municipality) լրագրողների աշխատանքը սահմանափակելու փորձի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա […]

«Գլխից բռնելիս»․ ինչպես է գնում պայքարը կոռուպցիայի դեմ

Սերժ Սարգսյանը 2012-ին կառավարությանը կոչ արեց կոռուպցիայի դեմ պայքարում բռնել «մեծերի գլխից»։ Այս հայտարարությունից անցել է վեց տարի, սակայն իրավապաշտպանները գտնում են, որ պետությունը մեղմ է կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ։ ՍիվիլՆեթը խնդրի շուրջ զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի և փաստաբան Արմեն Թևանյանի հետ։     Աղբյուրը՝ civilnet.am