Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

ԻՊԱՍ. Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործը ՄԻԵԴ-ում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (իրավաբան՝ Հայկուհի Հարությունյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16):

Այսինքն՝ դատարանը անձի իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Մասնավորապես՝ դատարանը կողմերին խնդրել է պարզաբանել, թե արդյոք Մարինա Պողոսյանը ենթարկվել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և արդյոք անձի նկատմամբ կիրառված բռնության համար քննությունը եղել է արդյունավետ:

Հարկ է ընդգծել, որ սա այն եզակի գործերից է, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննության առարկա է դառնում իրավապաշտպանի գործունեության ընթացքում նրա նկատմամբ դրսևորված բռնությունը:

ՀՀ կառավարությունը պետք է կարողանա հիմնավորել, որ իրավապաշտպանին իր վստահորդի աչքի առջև ճնշումների ենթարկելու և նսեմացնեու փաստը արժանացել է պատշաճ և արդյունավետ քննության:

Դիմումատուն ՄԻԵԴ ներկայացրած իր գանգատի մեջ անդրադարձել է այն խնդրին, որ ՀՀ-ում առավել հաճախ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվում են բռնություններ, ճնշումներ, ինչը հանգեցնում է հանրության շրջանում համընդհանուր վախի և անվստահության մթնոլորտի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիմումատուի այդ խախտումները և պնդումները հաստատելուց հետո պետությունը, այսուհետ, ստիպված կլինի արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության համար:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հղումը գործի վերաբերյալ

Գործին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

post

PRWB: The Case of Human Rights Defender Marina Poghosyan is in the ECHR

INTERESTING POSTS

Զեկույց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման քննությունների վերբերյալ․ Օրենսդրական կարգավորումներ և պրակտիկա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է դատավորների թեկնածուների