Ալիևը կհամարձակվի՞ մերժել Թրամփին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (իրավաբան՝ Հայկուհի Հարությունյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16):
Այսինքն՝ դատարանը անձի իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր է ներկայացրել ՀՀ կառավարությանը:
Մասնավորապես՝ դատարանը կողմերին խնդրել է պարզաբանել, թե արդյոք Մարինա Պողոսյանը ենթարկվել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և արդյոք անձի նկատմամբ կիրառված բռնության համար քննությունը եղել է արդյունավետ:
Հարկ է ընդգծել, որ սա այն եզակի գործերից է, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննության առարկա է դառնում իրավապաշտպանի գործունեության ընթացքում նրա նկատմամբ դրսևորված բռնությունը:
ՀՀ կառավարությունը պետք է կարողանա հիմնավորել, որ իրավապաշտպանին իր վստահորդի աչքի առջև ճնշումների ենթարկելու և նսեմացնեու փաստը արժանացել է պատշաճ և արդյունավետ քննության:
Դիմումատուն ՄԻԵԴ ներկայացրած իր գանգատի մեջ անդրադարձել է այն խնդրին, որ ՀՀ-ում առավել հաճախ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվում են բռնություններ, ճնշումներ, ինչը հանգեցնում է հանրության շրջանում համընդհանուր վախի և անվստահության մթնոլորտի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիմումատուի այդ խախտումները և պնդումները հաստատելուց հետո պետությունը, այսուհետ, ստիպված կլինի արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հղումը գործի վերաբերյալ
Գործին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
post
PRWB: The Case of Human Rights Defender Marina Poghosyan is in the ECHR
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի