Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հրապարակվեց SOS ինտերնետային հաղորդաշարի գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը

2017թ. հունիսի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը  հրապարակեց որոշում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ:

Դատարանը որոշում կայացրեց մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. մարտի 14-ի թիվ ԵԱՔԴ/2551/02/15 վճիռը:

Վերաքննիչ դատարանը, գտել է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ է հետազոտել և պատշաճ գնահատականի է արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները:

ՀՀ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ Վ. Գայֆեջյանն իր կատարած արտահայտություններով հայցվորներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հեղինակությունը նսեմացնելու և նրանց նվաստացնելու դիտավորություն է ունեցել  և տեսանյութը տարածվել է ոստիկանության ծառայողներին վարկաբեկելու և նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու նպատակով:

Հիշեցնենք, որ   SOS ինտերնետային հաղորդաշարի գործով փաստաբան Հ.  Հարությունյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան,  բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հայցի բավարարման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով, նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով:

2015թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանության և ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Ռաֆիկի Մադաթյանի և Սերգեյ Սերյոժայի Զաքարյանի հայց են ներկայացրել ընդդեմ ՏՕՏ ինտերնետային շոուի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի՝ հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

post

The Decision of the RA Civil Court of Appeals on the Case of SOS program was published

INTERESTING POSTS