Без названия (2)

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2014 թվականի նոյեմբերի 20-ից սկսվել են մարդու իրավունքների դասընթացների շարքը ռազմական ոստիկանության աշխատակիցների համար:
Հանրապետության հյուսիսային տարածաշրջանի ռազմական ոստիկանության հենակետերի ռազմական ոստիկանները, թվով 27 մասնակից, չորս օրերի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին: Պրակտիկ խնդիրների շուրջ իրականացված աշխատանքի միջոցով մասնակիցներըն, այնուհետև հնարավորություն կունենան ստացած գիտելիքները տեղում կիրառել զինվորական ծառայության ընթացքում դրսևորված խնդիրների կարգավորման համար:
Դասընթացները վարում են մարդու իրավունքների ոլորտում որակավորված մասնագետներ՝ Արտակ Զեյնալյաը, Տիրգրան Սաֆարյանը, Արա Ղազարյանը և Գաբրիել Բալայանը:
Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիե հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խթանումե ծրագիրը: