Արդյունավետ կառավարումը սահմանվում է, որպես կառավարման սկզբունք որի ժամանակ պետությունը բավարար քանակի ծառայություններ է մատուցում իր քաղաքացիներին և ապահովում նրանց մասնակցությունը կառավարմանը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն պաշտպանում է այն մոտեցումը, որ արդյունավետ կառավարումը պետք է իրականացվի ըստ կառավարման սկզբունքների, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու կառավարման արդյունավետությունը:

Կառավարման սկզբունքներն են՝

  • Քաղաքացիների հնարավորությունը մասնակցելու կառավարության ձևավորմանը
  • Քաղաքացիների լսելի լինելու հնարավորություն և հանրային  հաշվետվողականությունը
  • Քաղաքական կայունություն և բռնությունների բացակայություն
  • Հանրային ծառայությունների որակ
  • Կառավարության նպատակային քաղաքականություն մշակելու գործընթացը
  • Օրենքների կատարման որակը
  • Կոռուպցիայի վերահսկողությունը

Կազմակերպության կողմից արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվել են  այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են եղել հանրային կառավարման բարեփոխումներին, կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանն և նվազեցմանը:

Կազմակերպությունը  մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաև որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական մասնակցության հնարավորությունների,  և դրանց գործնական իրականացման ապահովման առնչությամբ:

Կազմակերպությունը շարունակական գործողություններ է իրականացնում արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման,  դասընթացների կազմակերպման, օժանդակող նյութերի պատրաստման և տարածման միջոցով: