Հայտարարություն ոստիկանության հերթական անօրինական գործողությունների մասին

2016 թվականի ապրիլի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից սկսած Երևան քաղաքի դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածում ոստիկանությունը հերթական անգամ անօրինական կարգով միջամտեց և խաթարեց քաղաքացիների կողմից հավաքների ազատության իրավունքի իրացման փորձը: Տասնյակ քաղաքացիներ՝ առնվազն 42, մարդ կրկին անօրինական կարգով բերման ենթարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ, որի ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից նորից բռնի ուժ և վատ […]

2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է նաև ԻՊԱՍ-ը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Իրավունքների գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արտակ Զեյնալյանի և մի շարք այլ փաստաբանների հետ միացավ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ստանձնեց շուրջ 14 ապօրինի բերման ենթարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ում դեմ ոստիկանությունը դատարան հայց էր ներկայացրել` […]

ԲՍՓՀ-ի նիստին մասնակցեց նաև ԻՊԱՍ-ի աշխատակիցը

2014 թվականի սեպտեմբերի 17-ին ժամը 16:00-ին Երևանի թիվ 1 ԲՍՓՀ-ում Լ.Մ.-ի վարչական գործի շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Անի Աղագյուլյանը մասնակցեց բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նիստին: Անի Աղագյուլյանը հանդես էր գալիս, որպես Լ.Մ.- /քաղաքացու/ ներկայացուցիչ: Խնդիրը կայանում էր նրանում, որ երեխային տրվել էր «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ երկու տարի ժամկետով, իսկ այնուհետև, չնայած երեխայի […]

Քաղաքացիության հետ կապված մարդու իրավունքների հիմնախնդիրները. մասնավորապես երեխայի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» hասարակական կազմակերպությունը անվճար իրավախորհրդատվության շրջանակներում առնչվել է խնդրի հետ, երբ ապաքաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքի բացակայության պատճառաբանությամբ խախտվել է երեխայի իրավունքները: 2014 թվականի հունվարին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ խնդրելով Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխային, ում ծնողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի են, փաստաթղթավորել անձնագրով: […]

Աշխատողի կենսաթոշակի անցնելուց հետո աշխատանքի վայրում ստացած վնասների հատուցման հիմնախնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը անվճար իրավաբանական խորհրդատվության շրջանակներում ի թիվս այլ իրավունքների խախտման մասին գանգատների դիմել է աշխատանքային իրավունքի ոլորտում խախտումների վերաբերյալ բողոքներով: Կազմակերպության կողմից 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին տրամադրված իրավախորհրդատվության արդյունքներում պարզել է, որ Կազմակերպությանը դիմած քաղաքացիների 2%-ը բողոքել են նրանից, որ աշխատողի կենսաթոշակի անցնելու ժամանակվանից հետո գործատուն հրաժարվում է շարունակել աշխատանքի […]

ԻՊԱՍ-ի հայտարարությունը ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրիական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների […]