2019-2024 թթ շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների նկատմամբ հաշմանդամության խմբեր սահմանելու պահանջով դատական պաշտպանության իրականացում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է ցուցաբերել շաքարային դիաբետ ախտորոշում ունեցող ունեցող շուրջ 45 անձի:
Այդ թվում՝ 12 գործով ներկայացվել են վերադաս բողոքներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի մանկական մասնագիտացված ԲՍՓ բաժնի կողմից կայացված որոշումները անվավեր ճանաչելու պահանջով: Կայացված որոշումների բողոքարկման արդյունքում 7 գործով հնարավոր է եղել վերականգնել քաղաքացիների խախտված իրավունքները:
19 գործով ՀՀ վարչական դատարան են ներկայացվել դատական հայցեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության դեմ՝ վերջինիս կողմից կայացված ակտերը անվավեր ճանաչելու հայցվորների նկատմամբ հաշմանդամություն սահմանելու/ Ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Ներկայացված դատական գործերից այս պահի դրությամբ եզրափակիչ դատական ակտեր են կայացվել 11 գործերով, մասնավորապես 11 հայց բավարարվել և 1 հայցի մասով վարույթը կարճվել է, հաշվի առնելով, որ գործի քննության ընթացքում հայցվորի պահանջը բավարարվել է: 7 դատական գործ դեռևս գտնվում են ընթացիկ փուլում։
11 գործերից օրինական ուժի մեջ մտել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից կատարվել 4 դատական ակտ։
Մնացած դատական գործերը դեռևս գտնվում են ընթացիկ փուլում։

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական