An Opinion in the Right to Freedom of Assembly and Associations

Կարծիքը պատրաստվել և ներկայացվել է Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 2018թ.-ի դեկտեմբերին:

Մասնավորապես, ներկայացվել է կազմակերպության գործունեության ընթացքում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքներին առնչվող խնդիրների և խախտումների վերաբերյալ փաստեր:

Ներկայացված կարծիքում տեղ են գտել 2015թ. հունիսին «Էլեկտրիկ Երևան» շարժման, 2016թ. հուլիսի 17-31,  ինչպես նաև 2018թ ապրիլի 16-23 Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանության խնդիրները և ՀՀ իրավապահ մարմինների կողմից կատարված իրավախախտումները:

Բարձրացվել են նաև միավորումների ազատության իրավունքի հետ կապված հիմնախնդիրները, մասնավորապես՝ կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Կարծիք խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ