Special report. the role of human rights lawyers during the revolution

Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները, մասնավորապես՝ «Թավշյա հեղափոխությունը» և դրան նախորդած ու հաջորդած գործընթացները, «Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների միությունը ներկայացնում է «Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում» վերտառությամբ հատուկ զեկույցը։

Զեկույցը մասնավորապես առնչվում է ուսանող-ակտիվիստների, կին իրավապաշտպանների ու ակտիվիստների, վերոնշյալ իրադարձությունները լուսաբանող լրագրողների, այդ անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբանների, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների, բնապահպանների, ինչպես նաև խաղաղաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու անհատների գործունեությանը։

«Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում»