The Opinion and the Recommendations of the Justice Group on the RA Draft Law on Amnesty with Criminal Cases

Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության արդարադատության խումբը ներկայացնում է իր կարծիքը և առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Մենք ողջունում ենք այս մարդասիրական ակտի նախաձեռնումը, որը կարող է նաև կարևոր նշանակություն ունենալ անցյալի համակարգային խնդիրների հետևանքով անարդարության մեջ հայտնված անձանց իրավունքների վերականգնման գործում։ Հուսով ենք, որ Համաներման օրենքը կընդունվի՝ հաշվի առնելով և ներառելով Արդարադատության խմբի կարծիքը և առաջարկությունները։

ԲՀՀ-Հայաստան արդարադատության խմբի կարծիքը Համաներման օրենքի նախագծի վերաբերյալ