Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Աշխատաժողով ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար

2018 թվականի հունիսի 14-15 Վրաստանում տեղի ունեցավ աշխատաժողով «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային Բանտային Բարեփոխումների կազմակերպության կողմից:

Երկօրյա հանդիպման քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի բանտերում քրեական ենթամշակույթների և բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիաների խնդիրները, դրանց խթանման պատճառներն ու լուծման հնարավորությունները, կալանավայրերում անվտանգության և արժանապատվության հավասարակշռման խնդիրները, լուրջ դեպքերի՝ ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի և մահվան դեպքերի մոնիթորինգի, խոցելի բանտարկյալների և վերականգնողական ծառայությունների հարցերը:

Աշխատաժողովին մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում  վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:

Հ.Հարությունյանը ներկայացրել է դիտորդական խմբի գործունեության արդյունքները կալանավայրերում անվտանգության և դատապարտյալների արժանապատվության հավասարակշռման վերաբերյալ: Մասնավորապես, բարձրացվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կարգապահական տույժերի կիրառման և զսպան միջոցների խնդիրները, դատապարտյալների համար պատժի կրման համար առավել արժանապատիվ բանտային պայմաններ ապահովելու խնդիրներն ու մարտահրավերները:

 

post

Workshop for the Monitoring Groups Conducing Oversight over Penitentiary Institutions

INTERESTING POSTS