Դատարանն անվավեր է ճանաչել՝ խոտանված մեքենայի գույքահարկի գանձման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբաններ կդիմեն ծայրահեղ քայլի՝ գործադուլի:
Մեր տեղեկություններով, գործադուլին կմասնակցեն 100-ից ավելի փաստաբաններ:
Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» դատական նիստերի ժամանակ. «Սասնա ծռեր» խմբի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: Այս պատճառով մի քանի փաստաբաններ արդեն տեւական ժամանակ է չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը:
Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին. «Ինձ խուզարկելու դեպք այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսեւորեն միասնականություն, եւ ցանկացած փաստաբանի նկատմամբ խուզարկության փորձը կանխելու համար պետք է դիմել այս պահին հնարավոր եւ ցավոք սրտի ծայրահեղ միջոցի՝ գործադուլի, խնդրի լուծմանը հասնելու համար: Պետությունը պարտավորություն ունի օրենքով սահմանված կարգող տեղադրել զննող սարքերը, որոնք կիրականացնեն միայն արտաքին զննություն եւ միջամտությունը կբացառվի փաստաբանական գաղտնիքի՝ այլ անձանց տիրապետման հարցով»:
Մեր հարցին, թե որքան կտեւի գործադուլը, Միհրան Պողոսյանն ասաց, որ տվյալ պահին որոշված է սեպտեմբերի 13-ը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ արդյունքի չհասնելու դեպքում պետք է գործադուլի տեւողությունը երկարացվի եւ չպետք է թույլ տրվի, որ կամայականորեն որոշ պետական պաշտոնյաների քմահաճույքների հիման վրա փաստաբանների իրավունքները այս կերպ սահմանափակվեն»,- ասաց փաստաբանը:
Հարցին, թե այնուամենայնիվ կարո՞ղ են գործադուլով դրական արդյունքի հասնել, Պողոսյանն ասաց. «Գործադուլը ծայրահեղ միջոց է , սակայն այս պարագայում այլ տարբերակներ արդյունավետ չեն լինի»:
Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/article/118871
post
Against examination: More than 100 advocates will start a strike on September 13
ՀՀ վարչական դատարանը բավարարել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2023 թ․-ի գործունեության
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ