Մայիսի 6–ին ԻՊԱՍ-ը 48 ահազանգ է ստացել

2013թ. մայիսի 6

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ԱԺ ընտրություններում դիտորդական աշխատանք չի տարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպությունների ներկայացուցիչները: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»–ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, իրենք զբաղվել են ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգով, այսինքն` հետևել են ԿԸՀ-ի հրապարակած ընտրողների տվյալներին:

«Քվեարկության օրը գրանցվել է «ուրվական» ընտրողների քվեարկություն: Մեր խնդիրն էր գնահատել առկա ընտրողների քանակը: Այժմ փորձում ենք հասկանալ, թե ինչ թիվ են նրանք կազմում: Համաձայն մեր տվյալների` միջին հաշվով հանրապետության մակարդակով ընտրացուցակներում ընդգրկված է եղել բնակչության 75 տոկոսը», – ասաց Հոկտանյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունն ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների իրավական աջակցությունն է ապահովել: Սահակյանը հավելեց նաև, որ ՀԿ-ի ներկայացուցիները բազմաթիվ ընտրախախտումների են ականատես եղել: Բանախոսն անդրադառնալով ահազանգերի քանակին ասաց. «Միայն մայիսի վեցին թեժ գծերը ստացել են 48 հեռախոսազանգ, ընտրություններից հետո արդեն` մոտ 17: Մինչև մայիսի 6-ը կազմակերպության իրավաբանները ստացել են մոտ 120 ահազանգ, իսկ ընտրությունների օրը` մոտ 30 հեռախոսազանգ», – ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ստացված տեղեկատվության ամփոփման հիման վրա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն որոշակի միջոցառումներ է ձեռնարկել` մասնավորապես, ներկայացրել է ԸԸՀ-ին 16 դիմում, ԿԸՀ` 3 դիմում-բողոք, իսկ կենտրոնական գրասենյակի կողմից մայիսի 2-7-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ է ներկայացվել 34 դիմում: Բանախոսը նաև տեղեկացրերց, որ ՀԿ-ն հաղորդագրություններ է ուղղել նաև հատուկ քննչական ծառայությանը:

Աղբյուրը՝  PamArmenian